Arm.wool and Tufenkian Carpets have signed a Memorandum of Understanding establishing a long-term yarn supply partnership rooted in shared responsibility for Armenia’s textile future.

Through this agreement, Arm.wool will provide locally processed Armenian yarn for selected Tufenkian carpet collections. More importantly, 1% of every carpet produced using Arm.wool yarn will be reinvested into strengthening Armenia’s wool value chain.

Armenian carpets are internationally respected for their craftsmanship, symbolism, and timeless design. For decades, Tufenkian Carpets has played a defining role in preserving and elevating this heritage on a global stage — combining traditional weaving techniques with contemporary aesthetics and responsible sourcing.

Yet while the final product gained recognition, the first step of the process — raw Armenian wool — was often undervalued and underdeveloped.

This partnership reconnects the beginning with the end.

The reinvestment mechanism ensures that every finished carpet contributes to upgrading spinning capacity, improving shearing and grading standards, expanding employment for rural women, increasing transparency across the supply chain, and reducing wool waste nationwide.

It transforms growth at the top of the value chain into regeneration at its foundation.

When Armenian wool is processed locally, woven into carpets, and sold internationally, part of that value now returns to strengthen the system itself. Heritage supports its source. Luxury reinforces its origin.

This collaboration represents more than supply. It reflects a shared commitment to building a resilient, traceable, and regenerative Armenian wool ecosystem — from sheep to yarn to carpet.


Arm.wool × Tufenkian Carpets

Arm.wool-ը և Tufenkian Carpets ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ձևավորելով երկարաժամկետ գործընկերություն, որը հիմնված է Հայաստանի տեքստիլ ապագայի հանդեպ ընդհանուր պատասխանատվության վրա։

Համաձայն այս պայմանավորվածության՝ Arm.wool-ը կմատակարարի տեղական մշակմամբ հայկական մանվածք Tufenkian Carpets-ի ընտրված գորգերի հավաքածուների համար։ Ամենակարևորը՝ Arm.wool մանվածքով արտադրված յուրաքանչյուր գորգի արժեքի 1%-ը կուղղվի հայկական բրդի արժեքային շղթայի զարգացմանն ու ամրապնդմանը։

Հայկական գորգերը միջազգային մակարդակով ճանաչված են իրենց վարպետությամբ, խորհրդանշական լեզվով և ժամանակից անկախ դիզայնով։ Տասնամյակներ շարունակ Tufenkian Carpets-ը կարևոր դեր է ունեցել այս ժառանգությունը համաշխարհային շուկայում պահպանելու և բարձրացնելու գործում՝ համադրելով ավանդական հյուսման տեխնիկաները, ժամանակակից գեղագիտությունն ու պատասխանատու մոտեցումը։

Այնուամենայնիվ, մինչ վերջնական արտադրանքը միջազգային ճանաչում էր ստանում, գործընթացի առաջին օղակը՝ հայկական հում բուրդը, երկար ժամանակ մնացել էր թերագնահատված։

Այս համագործակցությունը վերամիավորում է սկզբն ու ավարտը։

Վերաներդրման մեխանիզմը ապահովում է, որ յուրաքանչյուր պատրաստի գորգ նպաստի մանման կարողությունների արդիականացմանը, խուզման և դասակարգման չափանիշների բարելավմանը, գյուղական համայնքներում կանանց զբաղվածության ընդլայնմանը, մատակարարման շղթայի թափանցիկության բարձրացմանը և բրդի թափոնների կրճատմանը ողջ երկրում։

Այսպիսով, արժեքային շղթայի վերին հատվածում ստեղծված աճը վերածվում է հիմքի վերականգնման։

Երբ հայկական բուրդը տեղում մշակվում է, վերածվում մանվածքի, հյուսվում գորգի և վաճառվում միջազգային շուկայում, այդ արժեքի մի մասը վերադառնում է՝ ամրապնդելու նույն համակարգը։ Ժառանգությունը պաշտպանում է իր աղբյուրը։ Շքեղությունը ուժեղացնում է իր ծագումը։

Այս համագործակցությունը պարզապես մատակարարում չէ։ Այն համատեղ հանձնառություն է՝ ձևավորելու դիմակայուն, հետագծելի և վերականգնողական հայկական բրդի էկոհամակարգ՝ ոչխարից մինչև մանվածք, մանվածքից մինչև գորգ։